FAQ

Հաճախ Տրվող Հարցեր

- Ի՞նչ է Heroco-ն:

Heroco-ն կրթական հաստատություն է, որը մասնագիտացած է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարբեր ոլորտներում ուսուցման և դասընթացների տրամադրման մեջ՝ ներառելով ծրագրավորման տարբեր ճյուղեր։

- Ի՞նչ տեսակի դասընթացներ է առաջարկում Heroco-ն:

Heroco-ն առաջարկում է մի շարք դասընթացներ, նախատեսված ՏՏ ոլորտով հետաքրքրված անձանց համար: Ներկայումս հասանելի դասընթացները ներառում են Computer Science, HTML/CSS, JavaScript, React, NodeJS, Python, DevOps, Ալգիորիթմներ և Տվյալների կառուցվածքներ, Տվյալների Բազաներ, Java, Android, Kotlin, Machine Learning, և այլն: Մենք նաև առաջարկում ենք կարիերայի ուղիներ՝ սովորական դասընթացների փոխարեն, որոնք ներառում են Frontend, Backend, DevOps, Data Science, Android և այլ ուղղություններ, որոնց դիմելով դուք կարող էք դառնալ ամբողջությամբ պատրաստված ինժեներ:

- Ո՞վ կարող է գրանցվել Heroco-ի դասընթացներին:

Heroco-ն բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել նոր մասնագիտություն, ձեռք բերել նոր հմտություններ ՏՏ ոլորտում։ Անկախ նրանից՝ դուք սկսնակ եք, ով ցանկանում է սկիզբ դնել նոր կարիերայի, թե որոշակի փորձով մասնագետ, ով ձգտում է զարգացնել իր հմտությունները, Heroco-ում դուք կգտնեք Ձեզ համապատասխան դասընթաց։

- Heroco-ում դասընթացներն օնլայն են, թե օֆլայն:

Heroco-ն առաջարկում է ինչպես առցանց(online), այնպես էլ օֆլայն դասընթացներ՝ ապահովելով ճկունություն և հարմարավետություն յուրաքանչյուր մասնակցի համար: Առցանց դասընթացներին կարելի է մուտք գործել ցանկացած վայրից, իսկ օֆլայն դասընթացներն անցկացվում են նշանակված ուսումնական կենտրոնում:

- Ի՞նչ տեւողությամբ են դասընթացները։

Heroco-ում դասընթացների տևողությունը կախված կոնկրետ ծրագրից: Որոշ դասընթացներ կարող են լինել կարճաժամկետ և տևել մի քանի շաբաթ, իսկ մյուսները կարող են լինել ավելի ծավալուն և տևել մի քանի ամիս: Դասընթացի տևողության մասին մանրամասնորեն նշվում է Heroco-ի դասընթացներ բաժնում։

- Ի՞նչ որակավորում ունեն Heroco-ի դասընթացավարները։

Heroco-ի դասընթացավարները փորձառու մասնագետներ են, ովքեր ունեն խորը գիտելիքներ իրենց համապատասխան ոլորտներում: Նրանք ունեն ծրագրավորման պրակտիկ փորձ ինչպես առանձին նախագծերում աշխատելու, անյպես էլ կրթական ոլորտում ուսանողներին իրենց գիտելիքը փոխանցելու։

- Դասընթացն ավարտելուց հետո վկայական կստանա՞մ:

Այո, Heroco-ում դասընթացի հաջող ավարտից հետո դուք կստանաք ավարտական վկայական: Այս վկայականը արժեքավոր փաստաթուղթ կլինի Ձեր գիտելիքների, ձեռքբերումների մասին և կարող է օգտակար լինել աշխատանքի համար դիմելիս։

- Կարո՞ղ է Heroco-ն օգնել դասընթացն ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հարցում:

Heroco-ն կարող է աշխատանքի տեղավորման աջակցություն տրամադրել իր ուսանողներին, ներառյալ CV-ի պատրաստում, հարցազրույցների նախապատրաստում, ինչպես նաև համագործակցության ձևավորում պոտենցիալ գործատույի և ուսանողների միջև։

- Կա՞ն արդյոք նախնական պահանջներ Heroco-ի դասընթացներին գրանցվելու համար։

Heroco-ում դասընթացներին գրանցվելու նախնական պահանջները կարող են տարբեր լինել՝ կախված կոնկրետ դասընթացից։ Թեև մեր դասընթացները անցկացվում են հայերենով, բազային անգլերենի իմացությունը պարտադիր է, քանի որ տերմինների և տրամադրվող գրականության հիմական մասը անգլերենով է։ Որոշ դասընթացներ պահանջում են ծրագրավորման նախնական գիտելիքներ կամ որոշակի հասկացությունների իմացություն: Այնուամենայնիվ, շատ դասընթացներ նախատեսված են սկսնակների համար, և նախնական փորձը անհրաժեշտ չէ:

- Ինչպե՞ս կարող եմ գրանցվել Heroco-ի դասընթացին:

Դասընթացին գրանցվելու համար կարող եք այցելել Heroco-ի կայք և լրացնել «Դիմել» ձևը` ընտրելով այն դասընթաց(ները), որոնց ցանկանում եք գրանցվել: